հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արցախգազ»-ը հորդորում է պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները

«Արցախգազ»-ը հորդորում է պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները

«Արցախգազ» ՓԲԸ-ն գազասպառող բաժանորդներին հորդորում է խստորեն պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները` ձմեռային ջեռուցման շրջանում դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Այդ առթիվ Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` մասնավորապես, պահանջելով ինքնակամ չտեղադրել ինքնաշեն վառարաններ, առանց մասնագետի մասնակցության չկատարել ներտնային ցանցի գազատարների հետ կապված որևէ փոփոխություն, ներտնային ցանցի սպասարկման ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման արդյունքում կնքված փականն ինքնակամ չբացել, օդափոխության համակարգ չունեցող սենյակում գազասարք չտեղադրել, եղանակային ցուրտ պայմաններում գազասալիկները որպես չորացուցիչ կամ որպես ջեռուցող սարք չօգտագործել և չմիացնել ու չօգտագործել գազասարքավորումները, եթե ծխաօդատար ուղիների սարքինությունը ստուգված չէ։

«Արցախգազ»-ը հիշեցնում է` ինքնակամ ցանկացած գործողության դեպքում` հետեւանքների պատասխանատվությունը կրում են բաժանորդները։

  • Կիսվել: