Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ
Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը․
«ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում է այլընտրանք՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում է ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), ուստի քաղաքացու դիմումի հիման վրա կարող է նշվել նաև ծննդյան վկայականում առկա այլ տվյալ, սակայն կարող է խնդրահարույց լինել սահմանային անցման կետերում»։