շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Արցախցիները բողոքի ակցիաներ կիրականացնեն ԱԳՆ-ի եւ դատախազության շենքերի առջեւ

Արցախցիները բողոքի ակցիաներ կիրականացնեն ԱԳՆ-ի եւ դատախազության շենքերի առջեւ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ իրականացնել ՀՀ արտգործնախարարությանև դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

Մասնավորապես, արտգործնախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

  • Կիսվել: