Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով»,-նշել է նա:



