Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)
Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքը:
Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում, ինչպես հայտարարել են խորհրդի անդամները, պատրաստվում են կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար իրենց խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։


