հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցիների համար հայրենաճանաչողական արշավներ են կազմակերպվում

Արցախցիների համար հայրենաճանաչողական արշավներ են կազմակերպվում

«Արշավներ Ակումբ» տուրիստական ընկերությունը արցախցիների համար իրականացնում է «Արշավներ Արցախից» ծրագիր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արշավներ Ակումբ» տուրիստական ընկերության մենեջեր Դիանա Օհանյանը:

« «Արշավներ Արցախից» ծրագրի հիմնական նպատակներից են հայրենաճանաչողության զարգացումը, միասնության ամրապնդումն ու մշտական կապի պահպանումը։ Ծրագիրը ընդգրկում է Գառնի, Գեղարդ, Չարենցի կամար, Քարերի սիմֆոնիա, Մաշտոց Հայրապետի մատուռ, Դիլիջան, Սևան, Ծաղկաձոր ուղղությունները: Արշավի տևողությունը կլինի 07։30-21:00֊ն: Մեկ անձի համար արժեքը կազմում է 25.000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է հյուրանոց, նախաճաշ տրանսպորտի և զբոսավարի ծառայություններ, էքսկուրսիաներ, 30% զեղչ «Զիփ Լայն Ծաղկաձոր»-ից օգտվելու համար»,- նշել է Դ. Օհանյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ արժեքը չի ներառում՝Օրբելի Եղբայրների տուն- թանգարանի տոմսի գումարը՝ 500 դրամ, ճոպանուղու տոմսը՝ 2000 դրամ, «Զիփ Լայն Ծաղկաձոր»-ի տոմսի արժեքը՝ 7000 դրամ, Գառնու տաճարի մուտքավճարը` 750 դրամ:

« «Արշավներ Ակումբ»-ը պատասխանատվություն չի կրում տուրի ընթացքում կորցրած իրերի համար: Հանրային սննդի կետերում կանգառի ժամանակ արգելվում է սեփական սնունդով սեղան զբաղեցնել: Մասնակիցները պետք է ունենան արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուք), անձրևանոց, անձրևապաշտպան թիկնոց, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ, մեկ օրվա սնունդ, եթե չեն օգտվելու սննդին վեևաբերող նշված կետերից»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Ծրագրից օգտվել ցանկացողները մանրամասների համար կարող են զանգահարել 077 122 771, 099 122 771, 095 122 771 հեռախոսահամարներին:

  • Կիսվել: