ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ են կատարվել

Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ են կատարվել

Արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ կառավարությունը փոփոխություններ է արել: 

Նախագծով առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ։ 

Այս պահին գործող ցանկում ներառված է 57 համայնքի 452 բնակավայր, որն ընդլայնվում է մինչև 611 բնակավայրի։  

Ծրագիրը բոլոր թիրախային խմբերի համար է` անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրի դիմելու վերջնաժամկետը ևս երկարացվել է` մինչև 2027 թ. դեկտեմբերի 31–ը (նախկին կարգով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն էր)։

Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1 600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390–ը։

  • Կիսվել: