շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Արցախցիների արտագաղթելու դեպքում քչանալու է իշխանության դեմ տրամադրված ընտրազանգվածի քանակը. Արցախցի ակտիվիստ

Արցախցիների արտագաղթելու դեպքում քչանալու է իշխանության դեմ տրամադրված ընտրազանգվածի քանակը. Արցախցի ակտիվիստ

Այս իշխանությունների գերագույն նպատակն է արցախցիների քանակը այստեղ քչացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Արմեն Պետրոսյանը:

Նա նկատեց, որ 40+10 հազար դրամների աջակցությունը դադարեցնելով արցախցիները սկսելու են արտագաղթել. «Արտագաղթելու դեպքում քչանալու է արցախցիների քանակը, քչանալու է  ՀՀ իշխանության դեմ տրամադրված ընտրազանգվածի քանակը: Արցախատիացությունը բերելու է նրան, որ ասելու են՝ ՀՀ քաղաքացու հաշվին պահում ենք արցախցիներին, բայց դա այդպես չէ: Բազմաթիվ միջազգային կառույցներ այդ գումարները տրամադրել են Հայաստանին, իմ իմանալով Հայաստանի բյուջեից տրամադրվել են միայն միանվագ 100,000 դրամները, որոնք տեղահանվելուց անմիջապես հետո տրամադրվել է, մնացած գումարները տրվել են ինչ-որ միջազգային ֆոնդերից։

Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվին չէ, որ իշխանական և մերձիշխանական ուժերը ներկայացնում են, որ այդ բեռը դրվում է Հայաստանի քաղաքացու վրա: Այդպիսի բան չկա, չի էլ եղել: Այդ 40+10 ծրագիրն իրականացվել է միջազգային տարբեր ֆոնդերի միջոցներով։ Դրանով սոցիալական խնդիր է լուծվում, բայց չէ որ սպասվում են ընտրություններ, սպասվում են դժգոհություններ  և իրենց դեմ տրամադրված ընտրազանգվածի քչացման համար Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում է և աշխատում է հենց իր ընտրազանգվածի վրա, որոնց մեծ մասը արցախատյաց մարդիկ են»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: