կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արցախցին ուզում է ապրել մայր Հայաստանում. Ակցիայի մասնակից

Արցախցին ուզում է ապրել մայր Հայաստանում. Ակցիայի մասնակից

«Մեր բողոքի ակցիաները շարունակվելու են մինչև այնքան, մինչև մեր հարցերի լուծումները լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակից արցախցին։

Նրա խոսքով, կառավարությունը պետք է լուրջ որոշում կայացնի՝ տեր կանգնելու տեղահանված, ցեղասպանությունից փրկված ժողովրդին։ «Այս ժողովուորդն ուզում է ապրի մայր Հայաստանում։ Մեր պահանջն այդ է, այնպես արեք, որ ապրենք Հայաստանում՝ հաշվի չառնելով այն, որ դա իրենց մեղքով է եղել, հաշվի չառնելով, որ իրենց բացթողումների պատճառով է ժողովուրդը հայտնվել այս իրավիճակում, պատասխանատուն իրենք են»,-ասաց արցախցին։

  • Կիսվել: