կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի վերջին պաշտոնյան՝ ՊՆ ղեկավար Կամո Վարդանյանը, վերադարձել է Հայաստան

Արցախցի վերջին պաշտոնյան՝ ՊՆ ղեկավար Կամո Վարդանյանը, վերադարձել է Հայաստան

Արցախցի վերջին պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, այսօր վերադարձել է Հայաստան:

Նշենք, որ վերջին օրերին Հայաստան են վերադարձել Արցախի գործող նախագահ Սերգեյ Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը, այլ պաշտոնյաներ, եկեղեցու սպասավորներ և պետապարատի աշխատակիցներ։

Այս պահին Ադրբեջանի գերության մեջ են գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ՝ ոչ պաշտոնատար անձինք: 
 

  • Կիսվել: