երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախցի պատգամավոր Արամ Հարությունյանն անդրադարձել է իր եղբոր և Arcakh24 կայքի խմբագրի միջև տեղի ունեցած վեճին

Արցախցի պատգամավոր Արամ Հարությունյանն անդրադարձել է իր եղբոր և Arcakh24 կայքի խմբագրի միջև տեղի ունեցած վեճին

Արցախցի պատգամավոր Արամ Հարությունյանն անդրադարձել է իր եղբոր և Arcakh24 կայքի խմբագրի միջև տեղի ունեցած վեճին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասմավորապես, գրել է. ՛՛Մարատ Եգանյանն անցնում է բարոյականության բոլոր սահմանները։

Արդեն որերորդ անգամ է իր խմբում ՝ ֆեյք էջերով, տեղադրում է կեղծ տեղեկություններ՝ զրպարտում, վիրավորում մարդկանց, իսկ վերջում ջնջում կեղծիքը բացահայտող մեկնաբանությունները։

Կարծում եմ այս փաստով, վերջապես պատկան մարմինները՝ ( Արցախի Հանրապետության ոստիկանություն, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman ), կսկսեն զբաղվել։

Առաջին և վերջին անգամ կանդրադառնամ այս թեմային։

Կապել ինձ Տիգրանի հետ վիճաբանությանը, շատ պրիմիտիվ քայլ է։ Սա վկայում է, որ հենց սկզբից էլ այդ կեղծիքի տարածման նպատակը դա էր։

Զարմանալի կերպով Մարատի աչքից վրիպեց, որ ավագ եղբայրս առաջնագծի ամենաթեժ հատվածում էր, իսկ ես 44օրվա ընթացքում գեթ մեկ րոպե չբացակայեցի Արցախից (ԱԺ-ից ոչ բոլորը կարող են նման հայտարարությամբ հանդես գալ)։

Տիգրանը ամբողջ պատերազմի ընթացքում Արցախում էր՝ թիկունքում , քանի որ այն շինարարական ընկերությունը, որում աշխատում է որպես մատակարար, կցված էր հենց թիկունքային աշխատանքներին (այս մասին փաստում է նաև զինկոմիսարիատը), իսկ 2016 թվականին Ջաբրաիլում էր՝ 2 ամիս, քանի որ այդ ժամանակ աշխատում էր այլ տեղ (ԴԱՀԿԾ)։

Կապել սա իմ պատգամավոր լինել չլինելու հետ, նրա կերպարին համարժեք կեղտոտ սուտ և զրպարտանք է։ Մարատի նշած միջամտություն իրականացնողները միայն մեկ եղբայրով չեն սահմանափակվի։

Արցախից հարյուրավոր մարդիկ (տարբեր սոցիալական դիրք զբաղեցնող) առաջին օրվանից, ոմանք՝ քիչ հետո, փախել ու Երևանում ապահով թաքստոց են գտել, բայց սա մեր Մարատին հետաքրքիր չէ, նա հետապնդում է հատուկ մարդկանց, հատուկ պատվերով, միտումնավոր հարցը քաղաքականացնելով։

Իր խմբում նա արգելափակում է այն մարդկանց, ովքեր նրա սրտով չեն մեկնաբանում և բացահայտում են նրա կեղծարար լինելը։

Փորձել եմ բացատրել Մարատին երևույթի ստոր լինելը, բայց նա մեկ կողմից կարծես հասկանում է, իսկ մյուս կողմից, շարունակում նույն ոճով գործել։

Այս ամենը անընդունելի է և պետք է ստանա իրավական գնահատական։
Կեղծիքին, զրպարտանքին և վիրավորանքին պետք է վերջ դրվի։

Իսկ մինչ այդ, հորդորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են մեր ինֆորմացիոն դաշտը կեղտից մաքրելուն` լքել այդ ապատեղեկատվություն տարածող էջը։

Հ.Գ
Իգիթյանը ճիշտ էր, ես սխալվեցի՛՛:

  • Կիսվել: