կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արցախցի պատանի ձյուդոիստը՝ ֆրանսիական մրցահարթակում

Արցախցի պատանի ձյուդոիստը՝ ֆրանսիական մրցահարթակում

Ծնունդով արցախցի պատանի ձյուդոիստ, 42 կգ-ից պակաս քաշային Արման Առստամյանը Ֆրանսիայում իր մարզական մեկնարկի առաջին նշանակալի հաջողությունն է գրանցել փետրվարի 27-ին։

Լինելով Վիրե քաղաքի ձյուդոյի ակումբը ներկայացնող երկու մասնակիցներից մեկը, նա 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել այդ օրը տեղի ունեցած Նորմանդիայի նվազագույն առաջնությունում։ Ինչպես նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ, Արման Առստամյանն այդպիսով իսկ նվաճեց Ֆրանսիայի նվազագույն գերատեսչական առաջնությանը մասնակցելու իրավունք։ Առաջնությունը կկայանա մարտի 26-ին, Փարիզում։

Ակումբի հաղորդագրության մեջ, հիմք ընդունելով պատանի ձյուդոիստի ակնհայտ   մարզական տվյալները, վստահություն է հայտնվում, որ Արմանը հաջողությամբ կանցկացնի իր մենամարտերը հանրապետական առաջնությունում անցնելով չորս նախնական՝ 16-րդ, 8-րդ, քառորդ ու կիսաեզրափակիչ փուլերը և մրցակիցների հետ ուժերը կչափի նաև եզրափակիչ փուլում։ 

  • Կիսվել: