ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցի մարզիկը դարձել է թեքվանդոյի Հայաստանի չեմպիոն

Արցախցի մարզիկը դարձել է թեքվանդոյի Հայաստանի չեմպիոն

Մարտի 11-ից 13-ը ՀՀ Երևան քաղաքում անց է կացվել մեծահասակների թեքվանդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին արցախցի չորս մարզիկներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտի վարչությունից։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ թեքվանդոյի առաջնությունում արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թեքվանդոյի Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Մարզիկը պարգևատրվեց ոսկե մեդալով, համապատասխան կարգի պատվոգրով և դրամական պարգևով։

  • Կիսվել: