ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցի մարզիկները աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել

Արցախցի մարզիկները աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել

Հուլիսի 4-6-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել կիոկուշի կարատեին աշխարհի գավաթի առաջնությունը, որտեղ Արցախցի Դավիթ Ավետիսյանը և Ռադի Քամալյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախում կիոկուշի կարատեին մարզաձևի մարզիչ Արթուր Առուշանյանը:
 
«Առաջնությունն անց է կացվել պատանիների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 450 երկրների մարզիկներ: Մենք մասնակցել ենք տասը հոգանոց խմբով՝ երեք մարզիչ և յոթ մարզիկ: Ավետիսյան Դավիթը 18-21 տ. խմբում մինչև 70 կգ. քաշային կարգում և Ռադի Քամալյանը 18-21 տ. խմբում մինչև 60 կգ. քաշային կարգում նվաճել են բրոնզե մեդալներ: Մեր մարզիկները բավականին լավ էին պատրաստվել, որի շնորհիվ կարողացան մրցանակային տեղ գրավել»,- նշել է Ա. Առուշանյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ երկու մարզիկներն էլ մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ այսօր իրենց հայրենանվեր գործունեությունն են շարունակում ծավալել՝ աշխարհի տարբեր երկրներում հայկական եռագույնը բարձրացնելով:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: