երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Կրակովում կայացել է Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը: Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Մարզիկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով այդ մասին։

«Աշխարհի առաջնությունում չորրորդ ոսկին նվաճեցի, ինչպես նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն արժանացա»,–գրել է Արթուրը։
 
Ի դեպ, Արթուրը 44-օրյա պատերազմի մասնակից է։

  • Կիսվել: