հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախցի երիտասարդները քաղցրավենիք կուղարկեն ՀՀ սահմանապահ զինվորներին

Արցախցի երիտասարդները քաղցրավենիք կուղարկեն ՀՀ սահմանապահ զինվորներին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ հումանիտար նախաձեռնություն են սկսել՝ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զինվորների համար քաղցրավենիք, ծխախոտ և հիգիենայի պարագաներ հավաքելու և ուղարկելու նպատակով:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է նախաձեռնության կամավոր Սուրեն Ոսկանյանը:

«Երիտասարդներով խումբ են ստեղծել նպատակ ունենալով մեր փոքրիկ աջակցությունը ցուցաբերել սահմանապահ զինվորներին: Մեր կամավորներն աշխատում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում: Մեկ օրվա ընթացքում հավաքված քաղցրավենիքը, ծխախոտը, հիգիենայի պարագաները կփաթեթավորենք և կուղարկենք նրանց»,- ասել է Ս. Ոսկանյանը, և ավելացրել, որ նախաձեռնությանն աջակցողները շատ են:

  • Կիսվել: