Արցախցի երեխաները հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ. Բեգլարյան
Dizak Art-ի արցախցի երեխաները վաղը ներկայացում ունեն՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը»՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Հորդորում եմ գնել տոմսեր՝ որակյալ արվեստին հաղորդակից լինելու միջոցով աջակցելով կենտրոնի աշխատանքներին:
Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Արցախցի փոքրիկներն օգտագործում են տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տներից հեռանալու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին»,-նշել է նա։