հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019-ի ընթացքում աճել է 15.2%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019-ի ընթացքում աճել է 15.2%-ով

Անցած տարվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 144.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 19.1 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Այս մասին հայտնել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 122.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 19.6 %-ով:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.3%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.2%-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 76.2% և 22.6%:

  • Կիսվել: