հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախ մուտք գործելու պայմանները խստացվել են

Արցախ մուտք գործելու պայմանները խստացվել են

Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, հրապարակելով նաև Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութը։

 «Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում:  Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը մանրամասնել է դրանք: Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: