հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արցախ է վերադարձել մոտ 48700 տեղահանված

Արցախ է վերադարձել մոտ 48700 տեղահանված

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 տեղահանված արցախցի:

Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական ​​բնակության վայր է վերադարձել 48694 տեղահանված:

 

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Քսաներեք դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

  • Կիսվել: