ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախ է վերադարձել ևս 32 փախստական

Արցախ է վերադարձել ևս 32 փախստական

Մեկ օրում Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 բնակիչ։ Նոյեմբերի 14-ից մինչ օրս խաղաղապահների ուղեկցությամբ  ԼՂ է վերադարձել 52 310 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ Պն տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հանձնարարությունների կատարումը։

Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահները ապահովում են Լեռնային Ղարաբաղ վերադարձող բանկիչների անվտանգությունը և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, ցուցաբերում հումանիտար օգնություն։

 

  • Կիսվել: