շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական

Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական

Ավելի քան 180 փախստական վերջին օրվա ընթացքում ՀՀ-ից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը: Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը կայքից:

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, նրանք Լեռնային Ղարաբաղի իրենց տներն են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ, 48 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: «Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,- նշել են ռուսաստանցի զինվորականները:

  • Կիսվել: