ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրները կպահի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրները կպահի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարութունյանը վստահեցնում է, որ զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները մշտապես գտնվելու են իրենց ուշադրության կենտրոնում։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ միաժամանակ հայտնելով, որ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը միտված են լինելու բանկերում և հիմնադրամներում վարկերի վերակառուցմանն ու ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների ներմանը։

«Տեղեկացնեմ, որ բանկային ոլորտի պատասխանատուների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն։

Զինծառայողների և նրանց ընտանիքների կենցաղային պայմանների բարելավման նպատակով տարվող պետական հատուկ քաղաքականությունը լինելու է շարունակական, և դա իրագործվելու է տարբեր գործիքակազմերի միջոցով»,-գրել է Հարությունյանը:

 

  • Կիսվել: