Արայիկ Հարությունյանը՝ պատերազմի, ՀՀ-ԱՀ հարաբերութունների և այլ հարցերի վերաբերյալ (տեսանյութ)
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես եկավ ելույթով, որի մասին նախապես հայտնել էր: Նախագահը որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ-ԱՀ հարաբերութունների վերաբերյալ: Նա խոսեց 44-օրյա պատերազմի, Արցախի ներքին անցուդարձի, սոցիալական, բանակաշինական ծրագրերի, ապագա անելիքների մասին։
Նշենք, որ երեկվանից Ստեփանակերտում բողոքի ցույցեր են անցկացվում, պատճառն այն է, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշնյանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: