հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին` հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար:

Միաժամանակ նախագահը նշել է , որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին, մենք շարունակելու ենք պաշտպանել ու զարգացնել Արցախի Հանրապետությունը:

  • Կիսվել: