կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը ՀՀ «վայ քաղաքական գործիչներին» խնդրում է հեռու մնալ ԼՂ-ի քաղաքական իրավիճակից

Արայիկ Հարությունյանը ՀՀ «վայ քաղաքական գործիչներին» խնդրում է հեռու մնալ ԼՂ-ի քաղաքական իրավիճակից

Այսօր Հանրայինի ուղիղ եթերում Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նախընտրական քարոզարշավի առիթով բորբոքված քաղաքական կրքերին և ասաց, որ տարբեր լրատվամիջոցներ փորձում են Արցախում սրել իրավիճակը։

«Ես կխնդրեմ Հայաստանի լրատվությանը եւ Հայաստանի «վայ քաղաքական գործիչներին»՝ հեռու մնացեք Ղարաբաղի քաղաքական իրավիճակից, մի սրեք Ղարաբաղի իրավիճակը։ Մենք գտնվում ենք շատ ծայրահեղ վիճակում,  պառակտված երկրով մենք չենք կարողանալու հաղթահարել այս ամենը, թողեք մենք իրար հետ լեզու կգտնենք, թեկնածուներով, քաղաքական պրոցեսներով, ամեն ինչ հարթ կընթանա եւ ապրիլի 1–ին մենք կունենանք ավելի համերաշխ հասարակություն եւ հնարավորություն կունենանք այս բարդ իրավիճակում հաղթահարել, իհարկե կարեւորելով ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանքը։ Այս փորձությունից մենք կարող ենք դուրս գալ միայն միասնական ճակատով։ Ձեռք ձեռքի բռնած ներդաշնակ աշխատանքով»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

  • Կիսվել: