ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները

Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: