հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հարնրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: