ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

«Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ և փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:

Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, և, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության և երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- տեղեկացրել է Արցախի նախագահը Ֆեյսբուքի էջում:

 

 

  • Կիսվել: