շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ

Նախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ:

Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունը Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում՛՛:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդատվությունները:

  • Կիսվել: