չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։ Նախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։ Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:

Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ: Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը: 

  • Կիսվել: