ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Արցախի նախագահի ընտրություններում առաջադրված «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին հիշում է դեռ արցախյան ազատամարտի տարիներից:

«Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր: Խոջալուի ու հարակից շրջանների մարտական գործողությունների ժամանակ Արայիկը մեզ հետ էր ու մենք միասին կռվում էինք: Ինչը ճիշտ ա, պետք ա ասել», - PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, Միքայելյանն ասաց, որ որևէ դիրքորոշում չի կարող հայտնել: «Այս պահին որևէ դիրքորոշում կամ կարծիք չեմ կարող հայտնել նրա թեկնածության շուրջ, բայց վստահ եմ, որ Արցախում կկայանան ազատ, անկախ ընտրություններ: Արցախի նախագահին որոշելու է ժողովուրդը», -նշեց Միքայելյանը:

  • Կիսվել: