հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին՝ հոր մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում», - ասված է հեռագրում։

  • Կիսվել: