հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը

Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը։
 
Հարությունյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ
 
Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:
 
Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»:

  • Կիսվել: