շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ամփոփում է քվեարկության գործընթացը

Արայիկ Հարությունյանը ամփոփում է քվեարկության գործընթացը

«Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքի առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ամփոփելով քվեարկության գործընթացը, նշում է, որ առանց չափազանցության արդեն ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից:

«Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է: Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում ժողովրդին բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար: Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք:

Մինչ այդ, շատերիդ պես, երեկոն կանցկացնեմ հետևելով լուրերին»,- գրել է Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: