հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը՝ Մարտունու միջադեպի մասին

Արայիկ Հարությունյանը՝ Մարտունու միջադեպի մասին

"Դրսի, թե այլ ուժեր ծրագրավորված քաղաքականություն են իրականացնում իմ անձի դեմ, ամիսներ շարունակ խոսում են, որ չեն թողնելու, որ ես առաջադրվեմ, ասում, թե մինչև ամսի 21-ը հրաժարվելու եմ հետագա պայքարից": Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշեց Արցախի նախագահի թեկնածու, "Ազատ Հայրենիք" կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Մարտունիում տեղի ունեցած միջադեպին։ 

Ըստ նրա, նույն ուժերը, վիրավորելով իր անձը, ակնկալելով որ իմ համախոհները գնալու են ընդհարումների, ստեղծում են նման իրավիճակ: "Չի ստացվելու, որովհետև մենք կողմնակից ենք համերաշխության: Բոլորին համերաշխության կոչ եմ անում: Բայց այն ուժերը, որ փորձում են պառակտել՝ դավադիր ուժեր են, և չենք թողնելու: Վերջում ասեմ, որ ժողովուրդը հաղթելու է, ժողովրդի քվեն ոչ ոք  չի կարողանալու գողանալ",- հավաստեց նա:

Հիշեցնենք, որ Artsakh1.am ֆեյսբուքյան էջն այսօր տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Արցախի Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում եւ խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը Մարտունի։ 

Քաղաքապետը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, պնդելով, որ Արցախի Հեղափոխական կուսակցության անդամները քաղաքում քարոզարշավի ընթացքում դիմում են սադրանքների և լարում նախընտրական իրավիճակը։ Նա հորդորել է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին զերծ մնալ նման գործելավոճից և իրականացնել քարոզարշավը օրենքի սահմաններում։

Հետագայում փակվել են քաղաքի մուտքերը, տեղի է ունեցել բախում, ստեղծվել լարված իրավիճակ, 13 հոգի բերման է ենթարկվել։   

Ի դեպ նշենք, որ Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը նախկինում դատված է եղել և ըստ արցախցիների լայն կապեր ունի քրեական շևջանակներում։ Արցախյան մեր աղբյուրների հավաստմամբ Արցախի Հեղափոխական կուսակցությունը և նրա առաջնորդը գործում են հօգուտ նախագահի թեկնածու՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի։ 

 

 

  • Կիսվել: