հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

Արայիկ Հարությունյանն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու ծրագրերով,  երկրի առջև  ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
 
Երկրի ղեկավարը ողջունել է նրանց նախաձեռնողականությունը, նշել, որ Արցախի համար այս դժվարին ժամանակներում խնդիրները կարելի է հաղթահարել միայն բաց ու կառուցողական քննարկումների միջոցով:

  • Կիսվել: