ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն այցելել է Թաղավարդ. քննարկվել է համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները

Արայիկ Հարությունյանն այցելել է Թաղավարդ. քննարկվել է համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: