Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը կեղծ են․ Խոսնակ
Ադրբեջանի կողմից շրջանառվող լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին գրել է նախագահի խոսնակ ՎԱհրամ Պողոսյանը։
«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:
Հ.Գ.
Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողություններով լրջագույն կերպով մտահոգված են Ալիևի վարչակարգի պատասխանատուները, բանակի հրամկազմը, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա:
Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։