ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանի շտաբը պաշտոնապես դիմել է ԱՀ և ՀՀ ԱԱԾ բացահայտելու կեղծ օգտահաշիվները, որոնք թեկնածուի հանդեպ սև քարոզչություն են իրականացնում

Արայիկ Հարությունյանի շտաբը պաշտոնապես դիմել է ԱՀ և ՀՀ ԱԱԾ բացահայտելու կեղծ օգտահաշիվները, որոնք թեկնածուի հանդեպ սև քարոզչություն են իրականացնում

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Արայիկ Հարությունյանի շտաբը պաշտոնապես դիմել է ԱՀ և ՀՀ Ազգային անվտանգության ծառայություններին նրա անձը և արժանապատվությունը վիրավորող ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվները և էջերը բացահայտելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա մասնավորապես նշում է․

«Արդեն մի քանի օր է` ֆեյսբուքում կրկին ակտիվացել է ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ չփաստարկված և ակնհայտ շինծու քարոզչությունը: Դա մեր քաղաքական «վայ» մրցակիցների սև քարոզչության դրսևորումներն են, որոնք փորձում են, ֆեյք էջերի տակ թաքնվելով, ազդել հասարակական կարծիքի վրա: Տեղեկացնեմ, որ անձի արժանապատվությունը վիրավորող ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների և էջերի դեմ պայքարի իրականացման համար, բացի տեղեկատվական հարթակներից, արդեն պաշտոնապես դիմել ենք ԱՀ և ՀՀ ԱԱԾ մարմիններին: Կարծում եմ՝ արդյունքները չեն ուշանա»:

  • Կիսվել: