ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արայիկ Հարությունյան․ Գերմանական ընկերությունը Արցախում ներդրումներ կկատարի գյուղատնտեսության ոլորտում

Արայիկ Հարությունյան․ Գերմանական ընկերությունը Արցախում ներդրումներ կկատարի գյուղատնտեսության ոլորտում

Արցախի հանրապետւթյան նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ:

 

«Չնայած նրանք դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է Հարությունյանը։

Ըստ նրա քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավելի քան 10 հազար հեկտար նոր այգիների հիմնման մեծ ծրագրին»,- գրել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: