չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առատ ձյան հետևանքով Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում փլուզվել է ծածկոց

Առատ ձյան հետևանքով Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում փլուզվել է ծածկոց

Մարտի 19-ին ժամը 10:03-ին Մարտունու շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կաղարծի համայնքի բնակիչին պատկանող «Nissan tida» մակնիշի ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետևանքով փլուզված ծածկոցի տակ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՆ-ից: Ահազանգը ստանալուն պես Մարտունու հրշեջ փրկարար մասի անձնակազմը մեկնել է կանչի վայր, սակայն առատ ձյան և մերկասառույցի պատճառով դեպքի վայրին մոտենալ չեն կարողացել: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո Մարտունու շրջանի հրշեջ փրկարար մասից Կաղարծի համայնքի տարածք է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, սակայն ձնառատության պատճառով փրկարաներին միայն ոտքով է հաջողվել հասնել կանչի վայր:
 
Տեղում պարզվել է, որ միայն հատուկ տեխնիկայի միջոցով է հնարավոր օգնություն ցուցաբերել: Աշխատանքներին ներգրավվել է նաև «Վարանդաշին» ՓԲԸ-ին պատկանող տրակտորը։
 
Համատեղ աշխատանքի արդյունքում բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն՝ մեքենան հանվել է փլուզված ծածկոցի փլատակներից:
 

  • Կիսվել: