ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այցելեցինք ՊԲ N զորամաս։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգն էական և շոշափելի փոփոխություն է բերել զորամասում։ Տեսանք նաև զինծառայողների համար ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող վերակառուցվող մասնաշենքերը։ Բարի ծառայություն բոլոր զինվորներին»:

  • Կիսվել: