երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արաքս» թռչնաֆաբրիկան Մարտունու շրջանում իրականացրել է բարեգործական ակցիա

«Արաքս» թռչնաֆաբրիկան Մարտունու շրջանում իրականացրել է բարեգործական ակցիա

«Արաքս» թռչնաֆաբրիկան Մարտունու շրջանի մի շարք համայնքներում հերթական բարեգործական ակցիան է իրականացրել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանն ասել է, որ նախաձեռնությունը միտված է Արցախում ապրող քաղաքացիներին հնարավորություն տալու և օժանդակելու գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ այդ շրջանակներում 3000 մեկ օրական ճուտ է բաժանվել քաղաքացիներին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ակցիան շարունակական է։ Առաջիկայում 30.000 ածան և մսատու ցեղատեսակի թռչուն անվճար կբաժանվի թռչնաբուծությամբ զբաղվել ցանկացող արցախցիներին»,-նշել է Մ. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՄեզ հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի գյուղատնտեսության ոլորտը վնասներ է կրել, մասնավորապես՝ անասնագլխաքանակի վնասի չափը կազմել է 50 տոկոս, թռչուններինը՝ 70:

Բնութագրությունը հասանալի չէ

«Փորձում ենք կրած վնասները հատուցել աջակցության տարբեր ծրագրերով: «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից ԱՀ Մարտունու շրջանի Մյուրուշեն, Թաղավարդ, Մաճկալաշեն գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 25-40 թև թռչուն: Մայիսի սկզբներին հերթական խմբաքանակը կլինի: Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն զբաղվել թռնաբուծությամբ, կարող են նախապես հայտ ներկայացնել իրենց շրջվարչակազմ»,- ավելացրել է Ռ. Գևորգյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մյուրիշենի գյուղապետ Բորիս Մեժլումյանի խոսքով՝ համայնքին է տրամադրվել ավելի քան 775 թև թռչուն:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ գյուղի 31 ընտանիք օգտվել է աջակցությունից։

  • Կիսվել: