հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ապրելու Արցախ». Մհեր Հարությունյան

«Ապրելու Արցախ». Մհեր Հարությունյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում Արցախպրեսի թղթակիցը զրույց ունեցավ պ. գ. թ., դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ամբիոնի վարիչ, Արցախի ժուռնալիստների միության վարչության անդամ, պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանի հետ:

Նրա համոզմամբ՝ բոլոր այն հասարակություններում, որտեղ լսելի չէ մտավորականի ձայնը, ճգնաժամերն ու աղետներն անխուսափելի են: «Պատահական չեն մտավորականին համարում ազգի խիղճը, զգայուն նյարդը: Մտավորականն է ահազանգում վերահաս վտանգների մասին, բարձրաձայն մտորում դրանք կանխելու ուղիների ու հնարավորությունների շուրջ, իր մտավոր կարողություններով ու կենսափորձով ձգտում բարեփոխել հասարակության հնարավորինս լայն շրջանների աշխարհայացքը ու վարքագիծը: Անչափ կարևոր է մտավորականի խոսքի ու գործի համադրելությունը: Մտավորականի դրական օրինակը պահանջված է մեր հասարակությունում: Մտավորականի անվան և խոսքի կշռի նշաձողը նրա ապրած կյանքն ու կատարած գործերն են», - կարևորեց Մ. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մհեր Հարությունյանը համարում է, որ Արցախի ապագան հայ ժողովրդի ձեռքերում է: «Երաշխավորված ապագան կերտում են Արցախում ապրող և հայրենիքը կառուցող ու պաշտպանող մեր հայրենակիցները, նրանց ամուր ու հուսալի թիկունք կազմած ՀՀ պետությունն ու նրա քաղաքացիները, որևէ հեռավորության ու խոչընդոտի առաջ կանգ չառնող ու հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով օգնող ու աջակցող սփյուռքահայությունը: «Արցախը համայն հայության հայրենիքն ու առաջնադիրքն է» նշանաբանով ուղղորդված ու նպատակաուղղված ամենօրյա, հետևողական ու համատեղ աշխատանքով կարող ենք կերտել Արցախի ապագան՝ առաջնահերթ նշանակություն տալով անվտանգային-պաշտպանական հիմնախնդիրների խելամիտ լուծմանը», - ընդգծեց Մ. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: