շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ապրելու Արցախ». Գևորգ Մուրադյան

«Ապրելու Արցախ». Գևորգ Մուրադյան

«Ապրելու Արցախ» նախագծի հյուրն այսօր Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արցախի ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանն է:

«Մենք՝ որպես հայ, մեր մեջ պետք է կրենք փիլիսոփայական կատեգորիաներ, գոնե երեքը՝ պատճառի և հետևանքի կապը, «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» և «մեր ուժը մեր միասնականության մեջ է» սկզբունքները: Ցավոք սրտի, մենք դրանք մեր մեջ գրեթե չենք կրում», - ասաց Գևորգ Մուրադյանը: Նա համարում է, որ մեր մտավոր կարողությունները պետք է ի սպաս դնենք մեր հասարակությանը: Մաեստրոն դեռ 2004 թվականին բազմաթիվ հրավերներ է ունեցել արտասահմանից, սակայն երբ հրավերը եղավ Արցախից, նա նախընտրեց լինել Արցախում և համարում է, որ ճիշտ ուղի է ընտրել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ովքեր որ լքել են Արցախը, պետք է վերադառնան։ Փառք Աստծո, այսօր խաղաղապահ ուժերը այստեղ են, և պետությունն իր գործունեությունն է ծավալում: Մենք պետք է զարգանանք, վերականգնենք մեր ինտելիգենցիան, առանց որի հնարավոր չէ որ հասարակությունը գոյատևի: Եթե ամեն մեկն իր ոլորտում ստեղծագործի, բարիք ստեղծի, նվիրյալ աշխատանք կատարի, մենք միմիայն հաջողությունների կհասնենք ազգովի: Չպետք է լինի պաշտոնասիրություն, պաշտոնը միշտ պետք է ուղեկցի մարդուն բարիքներ ստեղծելու նպատակով, պաշտոնը պիտի նպաստի վեհ նպատակի։ Եթե դու ամեն ինչ ճիշտ ես անում, փառքը քո հետևից ստվերի պես գալիս է: Մենք սերունդ կորցրեցինք, արու զավակներ, ինչը բավականին ճյուղավորված խնդիրներ կստեղծի, սակայն մենք պետք է հերոսաբար հաղթահարենք այդ խնդիրները և շուտափույթ կարողանանք հասնել հաջողության», - նշեց Գ.Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: