շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ապօրինի ծառահատում՝ «Արցախանտառ»-ում. պետությանը պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս

Ապօրինի ծառահատում՝ «Արցախանտառ»-ում. պետությանը պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ԱՀ «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Մարտունու անտառպետության թիվ 7 պահաբաժնի «Ակնեն Կլոխ» կոչվող տեղամասից ապօրինի հատել է ընդհանուր 83 հատ տարբեր տեսակի ծառ, պետությանը պատճառելով 1.077.500 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: