ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապահով երթևեկություն իրականացնելու համար Ստեփանակերտում կառուցվում են արհեստական անհարթություններ

Ապահով երթևեկություն իրականացնելու համար Ստեփանակերտում կառուցվում են արհեստական անհարթություններ

Ստեփանակերտում ընթանում են արհեստական անհարթությունների կառուցման աշխատանքներ:

 «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության  պետ Գառնիկ Ալեքսանյանն   ասել է, որ մայրաքաղաքում ապահով երթևեկություն իրականացնելու համար մշտապես նոր մեթոդներ  և  մոտեցումներ են մշակվում:
 
Աշխատանքներն  սկսվել են մայիսի 9-ից հետո և նախատեսվում է ավարտին հասցնել հունիս ամսվա վերջում:

«Ստեփանակերտում անվտանգ  ճանապարհային  երթևեկություն  կազմակերպելու  և   ճանապարհատրանսպորտային  պատահարներից   խուսափելու   նպատակով, ինչպես  նաև  վրաերթերի  հնարավոր  նվազեցման համար ուսումնասիրության  արդյունքում  մայրաքաղաքի  կենտրոնական, դպրոցամերձ  և  մանկապարտեզների   ճանապարհահատվածներում  նախատեսել  ենք  կառուցել արհեստական  անհարթություններ՝  համատեղելով  հետիոտնային  անցումների  հետ, որն  իր  դրական  ազդեցությունը   կբերի  ճանապարհային  երթևեկության  կազմակերպման    գործում: Արհեստական  անհարթությունների   կառուցման  աշխատանքներն  իրականացվում են  քաղաքաշինության  նախարարության և Ստեփանակերտի  քաղաքապետարանի  համատեղ  նախաձեռնությամբ: Աշխատանքներն ավարտվելուց հետո դրանք կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշաններով: Ընդհանուր  առմամբ,   նախատեսված  է  կառուցել  26  արհեստական  անհարթություն:  Ի  դեպ, մեր  տեղեկություններով՝    հանրությունն  իր   դրական     արձագանքն  է  հայտնել   այս   հարցում»,- ավելացրել  է  Գ. Ալեքսանյանը:
 
Նրա  խոսքով՝  Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մայրաքաղաքում անվտանգ և ապահով երթևեկությունը երաշխավորված լինի:
 
Մեր  զրուցակիցը  նշել է,  որ  մայրաքաղաքի 16 փողոցներում կառուցման աշխատանքներն  ավարտվել են, իսկ որոշներում արդեն կան համապատասխան գծանշումները:

  • Կիսվել: