շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ապագան որոշելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան. ԱՄՆ դեսպան

Ապագան որոշելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում»։

Լրագրողը խնդրեց ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը։

«Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է ու ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», - ասաց դեսպան Թրեյսին։

  • Կիսվել: