շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անվճար առողջապահական համակարգի ներդրումը՝ ԱՀ կառավարության առանցքային նպատակ. Հարությունյան (տեսանյութ)

Անվճար առողջապահական համակարգի ներդրումը՝ ԱՀ կառավարության առանցքային նպատակ. Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր նախընտրական հիմնադրույթներից մեկը՝  անվճար և որակյալ առողջապահական համակարգի ներդրումը, իրենց հաջողության դեպքում դառնալու է Արցախի կառավարության գործունեության առանցքային նպատակներից մեկը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքական թիմը պատրաստ է ստանձնելու նախանշված ժամկետներում այդ կենսական կարևորության հիմնախնդրի լուծման մեծ պատասխանատվությունը և դա հիմնավորում է հստակ հաշվարկներով: Հավաստիացնում եմ, որ արդյունքները երկար չեն սպասեցնի: #Մենք_կարող_ենք»:

Հարությունյանը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: